Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ազգային ինքնատիպությունը միջազգային նորմերով պաշտպանվող համաշխարհային մշակույթի արժեք է

Ազգային ինքնատիպությունը միջազգային նորմերով պաշտպանվող համաշխարհային մշակույթի արժեք է
01.02.2024 | 21:58

Կառավարության «e-draft» կայքում դրված որոշման նախագծով փորձ է արվում մի խումբ պատմաբանների առաջարկով «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ։ Հիրավի հաջողված և համընդգրկուն եզրույթից հրաժարվելը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ «Հայոց պատմություն» անվանումը «... հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության»: Միաժամանակ առաջարկվում է ընդօրինակել այլ երկրներում ընդունված ձևաչափին՝ «Ղազախստանի պատմություն», «Հնդկաստանի պատմություն» և այլն:

Հարգելիներս, եզրութաբանությունը հայագիտության, ազգային ինքնության անքակտելի տարրերից է, ուստի պետք չէ իբր պետականությունից շեղվելու հնարավոր պատճառը փնտրել դարեր շարունակ փորձություն անցած և համընդհանուր ընդունելության արժանացած անվանումների մեջ: Ազգային ինքնատիպությունը միջազգային նորմերով պաշտպանվող համաշխարհային մշակույթի արժեք է: Մովսես Խորենացին իր նույնանուն գործում առավելապես հենց Հայոց պետականությանն է անդրադարձել, իսկ պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ0

e-draft.am-ում կարող եք մասնակցել նախագծի քվեարկությանը:

Հղումը, որով կարող եք քվեարկել՝

https://www.e-draft.am/projects/6771/about?fbclid=IwAR2I6LA24hDVAEsFDPUQBYQLf4D-9PmY10NbwkwS-LG1OppNdpGbqARTNYw

Դիտվել է՝ 6890

Մեկնաբանություններ